Նաև պատժվում են. Աշոտյանը՝ Փաշոյանին աշխատանքից հեռացնելու մասին/վիդեո/
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ տարեվերջյան մամլո ասուլիս էր հրավիրել:
Նախարարը ամփոփեց 2015 թվականը:
Լրագրողի դիտարկմանը, , թե արդյոք այս արվա «ձեռքբերումներից» էր կրթական համակարգում մանկավարժների եւ ուսանողների պարտադիր հանրապետականացումը, Արմեն Աշոտյանն արձագանքեց «Համակարգը շարունակվեց մեղադրել չգործած մեղքերի համար: ՀՀ օրենսդրությունը չի խոչընդոտում մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, ունենալ քաղաքական ազատություն, մասնակցելու հանրահավաքներին, մասնակցել կուսակցական գործունեությանը, բայց աշխատանքային ժամից հետո»:
Աշոտյանի խոսքով՝ անցած տարվա ընթացքում ստացվել է մեկ ահազանգ ուսումնական հաստատությունից` ապօրինի քարոզչության վերաբերյալ: Նախարարը տեղեկացրեց, որ տվյալ դպրոցի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: «Համակարգն իր ներսում քաղաքականացված չէ, իսկ որտեղ կա պատժվում է»,- ասաց նա:
Հարցին, թե դպրոցից հեռացվել է մանկավարժ Կարպիս Փաշոյանը, քանի, որ «Ոչ»-ի կողմնակից էր, Արմեն Աշոտյանը նշեց, թե գերատեսչական արձագանք տալ չի կարող, որովհետեւ տվյալ հաստատությունն իրենց ենթակայության ներքո չէ:
Աշոտյանը նշեց , թե մամուլից տեղեկացել է, որ Կարպիս Փաշոյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: «Քաղաքականություն այստեղ փնտրել պետք չէ»,- եզրափակեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: