28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Թուրքիայի վարչապետը կոշտ արձագանքելով Պուտինի հայտարարություններին, ասել է, որ այդ խոսքերը լուրջ չի ընդունում, գրում է Ermenihaber.am-ը։

«Պուտինի խոսքերում սովետական մտածելակերպ եմ տեսնում: Հավանաբար նա դեռ ԿԳԲ-ական օրերում է մնացել: Սակայն ԿԳԲ-ական քարոզչության ժամանակներն անցել են: Նրա ասածներին ի պատասխան ես միայն ժպտում եմ, իսկ դրանք լուրջ ընդունելը վիրավորական կլինի:» – ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ էր արել Թուրքիայի ղեկավարության հասցեին: Նա ասել էր, որ Թուքիայի իսլամացումը տեսնելով՝ « Աթաթուրքը գերեզմանում 10 անգամ կպտտվեր»: Այնուհետև Պուտինը պնդել էր, որ է Թուրքիան, նավթի առևտուր է անում Իսլամական պետության հետ և ԱՄՆ-ին հաճոյանալու համար լիզում է նրա համապատասխան տեղը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ