21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հանրաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ով ի՞նչ պաշտոն կստնաձնի: Ո՞վ կլինի ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ և այլն: Այս հարցման շուրջ Henaran.am-ը զրուցել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ:

«Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ այս հանարաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու: Միանշանակ շուտավ կտեսնեք, թե ինչու, որովհետև քաղաքական առումով՝ Հայաստանում քաղաքական դաշտն այնքան զարգացած չի, որ դու գնաս ստվերային կառավարման ձև ընդունես: Ի՞նչ ստվերային կառավարում Հայաստանում, երբ որ ամեն ինչ որոշվում է 50/50-ի միջոցով: Այսօրվա իշխանության մոտիվացիան ո´չ գաղափարական է, ո´չ՝ պատրիոտիկ, ոչ՝ անձնազոհական»,- ասաց Արամ Կարապետյանը:

Կուսակցության առաջնորդը նաև նշեց, որ իշխանության գնում են հարսանալու համար, այսինքն՝ բիզնեսի ձև է: «Սերժ Սարգսյանն ասում է՝  ես գանլու եմ մի շենքում նստեմ, բայց կիսվելը պետք է կիսվեք ինձ հետ: Դուք ո՞նց եք կարծում. այսօրվա քաղաքական էլիտան կհամաձայնվի՞ այդ ամենին: Կարծում եմ չի համաձայնվի, քանի որ կիսվելու բանն էլ գնալով պակասում է»,- մանրամասնեց Կարապետյանը:

Պարոն Կարապետյանի կարծիքով՝  ամենաշատը մեկ տարվա մեջ կձևավորվի կլանային կառավարման ձև, ինչի միջոցով էլ հարցը կլուծեն և ամեն բան կվերջանա. «Կառավարման նոր մոդելը նաև հրաժարվում է պառլամենտի մեծամասնական ձևից: Առաջ է գալու մի մոդել, որտեղ միայն համամասնական է: Նոր ցուցակ պետք է կազմվի: Հանրապետականները պետք է մտածեն, թե ով պետք է լինի այդ ցուցակի առաջին մարդը: Եվ հետևաբար նա էլ պետք է լինի վարչապետը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ