28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից, գրում է Ermenihaber.am-ը:

Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել.
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իր ազգային սուվերենության և փոխադարձ սկզբունքների շրջանակներում որոշում է ընդունել արգելել Թուրքիայի քաղաքացիների մուտքը դեպի Սիրիա` առանց մուտքի արտոնագրի»:

Թուրքական կայքը նշում է, որ  Թուրքիան էլ 2015թ. դեկտեմբերի 9-ին նմանատիպ որոշում էր կայացրել Սիրիայի քաղաքացիների համար, ուստի այս որոշումը կայացվել է ի պատասխան Թուրքիայի նմանատիպ քայլի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ