26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օֆելյան չկա եթերում. Ազգ

Թերթը գրում է, որ հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Օֆելյա Համբարձումյանին նվիրված հանդիպում-երեկո, որը կրում է “Աստղով եկա” խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք “Ազգ” օրաթերթից: ‘

Օֆելյա Համբարձումյանը մի ամբողջ կյանք նվիրեց Արամ Մերանգուլյանի գլխավորած ժողգործիքների նվագախմբին: Երգացանկը ձեւավորելով ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, տարիներ շարունակ փայլել եւ սիրվել է տարբեր սերունդների կողմից:

Երեկոյին մասնակցելու են Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ցավով նշեց, որ եթերում այսօր Օֆելյա Համբարձումյանի երգերը չկան. “Օֆելյան երբ շողշողում էր մեր եթերում, բոլորը սիրում եւ ցանկանում էին նմանվել նրան, իսկ այժմ ինչպե՞ս սիրեն, եթե չեն ճանաչում: Սովետական տարիներին համամասնություն կար` տարբեր ժանրերի ստեղծագործություններ էին հնչում, իսկ հի՞մա…”:

Այս փաստը Թ. Պողոսյանի համար ողբերգություն է, քանի որ հայ երգը հզոր միջոց է սերնդին հայեցի դաստիարակելու գործում:

Բանախոսն ասաց նաեւ, որ Օֆելյա Համբարձումյանի նման մեծ արվեստագետներ մեր ժողովուրդը դեռ կծնի, քանի որ հայ ժողովուրդի արգանդը միշտ բեղուն է եղել, պարզապես պետք է ժամանակները բարենպաստ լինեն:

Նշենք, որ համերգին ներկա է գտնվելու հենց ինքը Օֆելյա Համբարձումյանը եւ միջոցառումը կընդմիջվի տեսանյութերով` հատվածներ երգչուհու կատարումներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ