30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կտա առաջիկա հանդիպումը

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն, այսօր կառավարության նիստից հետո  ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:  Անդրադառնալով  դեկտեմբերի 19-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը փոխնախարարը նկատեց, որ եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի, հանդիպումը կկայանա:

Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից. «Իմ գնահատականով միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետև այն, ինչ ինքն անում է, քայլերը հակասում են և միջազգային իրավունքին, և միջնորդների բոլոր հորդորներին, և ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ քիչ է մնացել, տեսնենք կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթաց սկսվի»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը , որ սահմանին լարվածությունը գագաթնակետին է հասել, Շավարշ Քոչարյանն նշեց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը:

«Նույնն է նաև դիվանագիտության ոլորտում, որովհետև տեղի են ունենում փաստացի խեղաթյուրում թե բանակցային գործընթացի, թե միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են»,- ընդգծեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ