24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիտորդի լիազորությունները խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին «asparez.am» կայքէջում զետեղվել է հրապարակում այն մասին, որ դիտորդի ձեռքից նախագահը խլել է տեսագրություններով հեռախոսը, ջնջել պարունակությունը և վերադարձրել:

Հրապարակման հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  նախապատրաստվել են նյութեր՝ պարզելու մատնանշված հանգամանքները։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը   բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ս.Ավագյանը խլել է իր բջջային հեռախոսը` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին բավարար տվյալներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ  հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ևս 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ