24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԽԽՎ բանաձեւը. Վրաստանը գոհ է, Ռուսաստանը` համաձայն չէ

ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել 2008-ի ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետեւանքների մասին: Փաստաթղթում գործնական  երաշխքիներ են տրվում կողմերին, թե ինչպես բարելավել վիճակն այդ տարածաշրջանում: Ռուսական պատվիրակությունը զեկույցը համարել է “քաղաքականացված” եւ չի ընդունել այն, հաղորդում է “BBC”-ն:

Շվեդիայի խորհրդարանի անդամ, ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետեւանքների հարցերով զեկուցող Թինա Ակետոֆտը, ով 2 տարի պատրաստել է իր զեկույցը, հայտարարել է, որ ողջ խնդիրը տարածաշրջան մուտք գործելու մեջ է` սկսած պատերազմին մասնակցած գյուղերի փախստականների` հարազատների գերեզմաններն այցելելու հնարավորությունից մինչեւ միջազգային դիտորդների` Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելը:

“Որքան էլ որ ցավալի է, ես այդպես էլ չեղա Հարավային Օսիայում, քանի որ իմ մուտքն այնտեղ արգելափակված էր: Թե որտեղից ես մուտք կգործեմ տարածաշրջան եւ ինչպես դուրս կգամ այնտեղից, քաղաքական գործիչներին ավելի շատ հուզեց, քան ինձ հնարավորություն տալը`տեղում ուսումնասիրելու հումանիտար խնդիրները”,-նշել է Ակետոֆտը:

Նա եզրակացրել է, որ “օկուպացված տարածքներում” ռուսների ռազմական ներկայությունը երկակի է ընկալվում. օսեթների եւ աբխազների համար դա ընկալվում է որպես իրենց անվտանգության երաշխիք, վրացիների եւ միջազգային հանրության համար` նշան, որ Վրաստանի մի մասը օկուպացված է հարեւան պետության կողմից:

Հենց “օկուպացիա” տերմինը, ինչպես նաեւ այն, որ Թինա Ակետոֆտը չէր համաձայնել Հարավային Օսիա այցելել Ռուսաստանի տարածքից, առաջացրել է ԵԽԽՎ ռուսական անդամների դժգոհությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ