28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուն հուսով է, որ Մոսկվան չի դադարեցնի գազի մատակարարումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք լարվել էին, երբ թուրքական օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Նա հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը միշտ մտերիմ բարեկամներ են եղել և շարունակելու են լինել, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան անհրաժեշտ են միմյանց՝ հանուն տարածաշրջանի կայության, անվտանգության  և զարգացման, գրում է Ermenihaber.am-ը:

«Երբ նման անհրաժեշտություն կա, ճիշտ չէ այնպիսի քաղաքականություն վարել, որը տանում է հարաբերությունների խզմանը և լարվածության աճին»,-ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ բազմիցս Ռուսաստանին խնդիրի շուրջ բանակցելու կոչեր են արել:

Թուրքիայի կառավարության ղեկավարը, Սու-24-ի խոցմանն անդրադառնալով, կրկնել է, որ այս հարցում Թուրքիան բացատրություն չի տալու. «Մեր դռները բաց են բոլոր ձևաչափի երկխոսությունների համար, սակայն մեր օդային, ցամաքային ու ծովային սահմանները փակ են բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի առաջ, որն առանց թույլտվության կմոտենա մեր սահմաններին: Աշխարհը պետք է սա իմանա»:

Դավութօղլուն խոսել է նաև Ռուսաստանի կողմից գազի մատակարարման հանարավոր դադարեցման մասին: Նշելով, որ դեռևս այդ հարցում որևէ խնդիր չի եղել՝ Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանն իր հեղինակությունը և վստահելիություն չի խարխլի և կկատարի գործող պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ