27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ընտրությունները կենաց-մահու պայքարի են վերածվել»

«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարիների բոլոր ընտրությունները»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Գալստյանի փոխանցմամբ` ընտրությունները, կարծես թե, կենաց-մահու պայքար լինեն` դրանք չեն փայլում իրենց բովանդակությամբ:

«ՍԴՀԿ-ն մեր իրականության մեջ առաջին կուսակցությունն է, որ կողմ է եղել սահմանադրական բարեփոխումներին և կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին»,- ասաց Գալստյանը` հավելելով,- մենք ևս հետևել ենք ընտրական գործընթացներին, և այն տեղամասերում, որտեղ ՍԴՀԿ-ն հանձնաժողովի կազմում է եղել, տեղի է ունեցել բաց և թափանցիկ քվեարկություն: «Ոչ»-ը հաղթել է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ