22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մի ահազանգ մեր կողմից անուշադրության չի մատնվել. ոստիկանությունն ամփոփեց /վիդեո/

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին ներկայացվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես և ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Հունան Պողոսյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդած շրջանում եւ հանրաքվեի ընթացքում ոստիկանության օպերատիվ շտաբի աշխատանքը:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում ստացված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների եւ տեղեկությունների քննարկման արդյունքները:

Ժամանակավոր վկայականներով, այլ կերպ ասած՝ 9-րդ ձեւով կրկնակի քվեարկության վերաբերյալ ստացված ահազանգերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Առաջին հերթին հենց ոստիկանությունն է շահագրգռված, որ օրինազանցության յուրաքանչյուր դեպք բացահայտվի: Ոչ մի ահազանգ մեր կողմից անուշադրության չի մատնվել, ուսումնասիրվել է, հիմնավոր լինելու դեպքում՝ ընթացք է տրվել»,- ընդգծեց Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ ահազանգը դեռեւս քրեական գործ հարուցելու հիմք չէ. այն պետք է հիմնավորվի:

Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հանրաքվեի ընթացքում լրատվամիջոցների կատարած աշխատանքից՝ նշելով, որ շատ դեպքերում հենց լրագրողներն օգնեցին իրավախախտումներ բացահայտելուն: Նա նաեւ նշեց, որ ստացված ահազանգերով ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Հունան Պողոսյանը գնահատեց մասնավորապես այն փաստը, որ համապետական նման ծավալուն միջոցառման ընթացքում ոստիկանների ծառայության վերաբերյալ որեւէ բողոք չի արձանագրվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ