07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքական զորքերի մի մասը հեռացել է Իրաքից

Թուրքական զորքերի մի մասը սկսել է հեռանալ Իրաքի Մոսուլի շրջանում գտնվող Բեշիքա բնակավայրից, նրանք տեղափոխվում են հյուսիսային շրջաններ, գրում է Sputnik գործակալությունը։

Ինչպես տեղեկացրել են զինվորական աղբյուրները, 10-12 ռազմական մեքենաներով, այդ թվում և տանկերով, թուրք զինվորները, համաձայն նոր կարգադրության, շարժվել են դեպի հյուսիսային շրջաններ:

Հիշեցնենք, որ Թուրքիան դեկտեմբերի 4-ին  Իրաքի հյուսիսում գտնվող  Բաշիքա  բնակավայրի  մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա:

Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա  ընթացքում  դուրս բերել զորքերը հյուսիսայինԻրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է,  որ եթե  Թուրքիայի  իշխանությունները չկատարեն իրենց  պահանջը,  ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ