10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս լուսաբանվեց հանրաքվեի քարոզարշավը

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքական և հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանմանը հեռուստատեսությունների կողմից կարելի է զեզոք գնահատականը տալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանը բանախոսության սկզբում նշեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հեռարձակվող ԶԼՄ-ների երկու դիտարկում է իրականացրել՝ ուսումնասիրելու համար նրանց գործունեությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանում:

«Հետազոտություններից առաջինը նպատակ է ունեցել վերլուծելու համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաալիքներով քաղաքական ուժերի ներկայացուցիչների և հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանումը, որը կատարվել է: Երկրորդը՝ հետազոտելու Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քարոզչության համար անվճար և վճարովի եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- մանրամասնեց Մելիքյանը:

Դիտարկումը իրականացվել է հոկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ը, ինչի ընթացքում ուսումնասիրվել է 110 մամուլի ասուլիս` 172 բանախոսներով:

«Հիմնականում տասը Հ/Ը են ուսումնասիրվել և «Այո»-ն ակնհայտ առավելություն է ունեցել:  39-ը ասուլիսների ՀՀԿ-ի ներկայացուցիչն է մասնակցել, իսկ մյուս քաղաքական ուժերը, բոլորը միասին վերցրած, գրեթե մեկ ու կես անգամ պակաս են մասնակցել հանրապետականներից»: Այսպիսի տվյալներ ներկայացրեց Մելիքյանը` նշելով ՀԿ ներկայացուցիչների և հասարակական գործիչների ակտիվության մասին, ովքեր միասին 66 ասուլիսի են մասնակցել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ