20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանը կոնկրետ մեղադրանք է ներկայացնում ոստիկանությանը

Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց` մասնավորապես 4-րդ ընտրատարածքում «ոչ»-ը հաղթել է, որ ՀՀԿ-ականները ոչ ոք հատուկ կարծիք չի գրել, բայց հաջորդ օրն առավոտյան գնացել և վերահաշվարկի դիմում են ներկայացրել, որպեսզի ժամանակ շահեն և հաշվարկի համար նախատեսված ժամանակը չբավականացնի այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծիքները հասել են առավելագույնի:

Փոստանջյանը հիշեց, որ հանրաքվեի օրը դիմել է ոստիկանությանը՝ ահազանգելով, որ մարդկանց 9-րդ ձև են բաժանում, որպեսզի կեղծեն ընտրությունները, սակայն իր ահազանգի հետքերով ոստիկանությունը չի գնացել: Հակառակը՝ ոստիկանությունում Փոստանջյանին ասել են, թե իբրև իր վրա հարձակման մասին հաղորդում է եղել և առաջարկել են հենց այդ գործը ուսումնասիրել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ