08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդին

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին եւ թեմական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու եւ մասնավորապես Արգենտինայի Հայոց թեմի դերը:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել քրիստոնեական ավանդական արժեքների տարածումը Սփյուռքի երիտասարդության շրջանում եւս:

ԱԺ փոխնախագահը հերթական անգամ նշել է, որ հոգեւոր արժեքները մեր օրերում պաշտպանության կարիք ունեն: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ինչպես Ջուղայի խաչքարերի, այնպես էլ Մերձավոր Արեւելքում հայկական քրիստոնեական մշակութային կոթողների ոչնչացումը:

ԱԺ փոխնախագահը եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նույն վայրում Արցախի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարի մոտ լռությամբ ու խոնարհումով է հարգել նաեւ hերոսամարտում զոհվածների հիշատակը:5 6 7 8

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ