07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սրանից էլ են գոհ /վիդեո/

Գյումրին համապետական այս քվեարկությանն էլ «ոչ» ասաց իշխանական նախաձեռնությանը: Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նորմալ է գնահատում այն, որ իրենք չկարողացան գյումրեցիներին համոզել` Սահմանադրական հանրաքվեին «այո» ասել: Ավելին, պատգամավորը նույնիսկ նշում է, որ ի տաբերություն նախորդ ընտրությունների՝ այս հանարքվեին արդյունքների առումով բավականին լուրջ աճ կա:

«Այս պահի դրությամբ դա մեզ համար բավարար է՝ հաշվի առնելով Գյումրու խնդիրները»,- մեկնաբանեց պատգամավորը: Հիշեցնենք, որ Գյումրի բնակիչների մեծամասնությունը «ոչ» է քվեարկել ընտրություններին:

Ընդդիմադիր տրամադրություններով հայտնի քաղաքում սա զարմանալի չէ: Պատկերը նույնն էր  վերջին նախագահական ու խորհրդարանական ընտրություններում:

Ի դեպ, Գյումրիում տանուլ է տվել նաև ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը իրեն վստահված երկու ընտրատեղամասերում ոչ-ը կրկնակի գերազանցել է:

Այո-ն էապես զիջել է նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վստահված Սլաբոդկայի երկու տեղամասերում: Քիչ թե շատ հաջողել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրան վստահված 35 ընտրատարածքներից 24-ում այո-ն առաջ է անցել ոչ-ից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ