03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մտածենք` ինչպես անենք, որ Չարենցին կարդան…

‘Մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ Չարենցին կարդան, ոչ թե ամեն պատահական մարդ գա, ձեռքը գցի ու նկարվի Չարենցի հետ՝ չիմանալով նույնիսկ, թե ով է նա’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը` խոսելով ‘Մեր մեծերը մեր կողքին’ ծրագրի մասին: Իգիթյանը չի ընդունում այն, թե ինչպիսի վայրենություն է դրսևորվում մայրաքաղաքում վերջերս տեղադրված մեծերի արձանների նկատմամբ:

‘Ես չեմ ընդունում այդ կոտրելը, այդ ոչնչացնելու սովորությունը ահավոր է, թուրքե՞րն են անում, հայերն են անում, չէ՞’,-նշեց ճարտարապետը:

Ըստ հրապարակախոս Կարինե Հակոբյանի` նախքան արձանների տեղադրումը հարկ էր մտածել նաև դրանց հետևանքների մասին:  ‘Մեր միջավայրի հետ ներդաշնակ չէ: Պարզապես դրա դեմ պայքարելու միջոցը այն է, որ դրանք հանեն, ոչ թե ջարդեն: Մենք կայացած հասարակություն չունենք’,-նկատեց Հակոբյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ