24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաակաշվիլիին վերջնագիր են ներկայացրել /վիդեո/

Հունվարի 20-ին լրացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետը: “Միասնություն” կոալիցիան պահանջում է նախագահից 10 օրվա ընթացքում հրաժարական տալ: Նման պահանջով նախօրեին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “Вести”-ն, շուրջ 3 հազար ցուցարարները վրաններ են տեղադրել նստավայրի մոտ, որոնցում շարունակում են Սաակաշվիլիի դեմ ստորագրություններ հավաքել: Կոալիցիայի անդամները սպառնացել են, որ եթե 10 օրվա ընթացքում Սաակաշվիլին կամավոր հրաժարական չտա, նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն ողջ երկրում: 

Վրաստանի սահմանդրության համաձայն` նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Սաակաշվիլիի ժամկետը լրանում է 2013-ի հունվարի 20-ին: Սակայն նախկին իշխանությունների օրոք ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` հաջորդ նախագահական ընտրությունների ժամկետ է հաստատվել 2013-ի հոկտեմբերը: Ստացվում է, որ Սաակաշվիլիի կառավարման վերջին 10 ամիսներն արհեստականորեն են ավելանում:

“Միասնություն” կոալիցիայի մեջ են մտնում 70 ոչ կառավարական կազմակերպություններ եւ քաղաքական կուսակցություններ: 2 ամսվա ընթացքում կոալիցիան շուրջ 2 մլն ստորագրություններ է հավաքել Սաակաշվիլիի դեմ:

Նշենք, որ չնայած այս ամենին, նախագահ Սաակաշվիլին հրաժարական  տալու մտադրություն անգամ չունի: Նա վստահ է, որ այդ ակցիաները կազմակերպել են երկրի նոր իշխանությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ