20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը կզիջի՞ Սերժ Սարգսյանին

Լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվեցին` ինչպես է վերջինս վերաբերվում միջազգային դիտորդների գնահատականներին, որոնք նշեցին, որ հանրաքվեի արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի ընտրությանը.

«Ես ոչ մի բան չեմ կարող ասել, իրենք պետք է ասեն: Ես ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես որպես «Այո»-ի շտաբի ղեկավար արել եմ ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն անաչառ և թափանցիկ: Եթե կա որևէ դեպք, որևէ քաղաքացի կամ մեր թիմակից, որը խախտում է կատարել, դրա համար պետք է պատասխանատվություն կրի: Որևէ ցուցում չի եղել, ընդհակառակը մենք ասել ենք, որ թափանցիկ ընտրություն լինի»:

Իսկ Սերժ Սարգսյանի պլաններում կա՞ վարչապետ դառնալու մտադրություն` Աբրահամյանն ասաց` դա պետք է պարզել հենց Սարգսյանից:

Ըստ Հովիկ Աբրահամյանի` իշխանության հետագա քայլեը պարզ կլինեն միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո.

«Հանրավքեից հետո կառավարությունը չի լուծարվում: Դեռ մինչև 2017 թվականի ընտրությունները կաշխատենք, հետո կտեսնենք: Եթե խորհրդարանական ընտություններում հաղթենք, իսկ ես գիտեմ, որ դուք ուզում եք, որ հարնապետկանը հաղթի, նոր կորոշենք»:

Դիտարկմանը` իսկ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ զբաղեցնի Ձեր պաշտոնը, վարչապետը արձագանքեց` «երբեք մի ասա երբեք»:

Իշխանությունները գոհ մնացին իր աշխատանքից, հարցրին. «Կարևորը ես իմ աշխատանքից գոհ լինեմ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ