23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցտեսություն, ընդդիմություն

Հանրաքվեի հարցը պարզ է: Եթե նույնիսկ պաշտոնական թվերը ճիշտ են, ապա Հայաստանում չափազանց մեծ է բողոքական զանգվածը: Ու պարզ է, որ հարյուրհազարավոր մարդիկ ընդդիմացել են ոչ թե ինչ-որ տեքստի, այլ` իշխանությանը: Բայց էդ հազարավորներից միայն մի քանի տասնյակն են մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ուրեմն` նրանք ցտեսություն են ասում նաև գործող ընդդիմությանը: Մեզ նոր ընդդիմություն է պետք, կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանը:

Նոր պայմաններում ընդդիմադիր նոր վարք է անհրաժեշտ, Ալեն Ղևոնդյանն է գրում: «ԱՅՈ» քվերակածներին ու իշխանությանը ամենատարբեր որակումներ տալու փոխարեն արդեն այսօր իրենք իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը ՀՀ-ում արդեն այսօրվանից պետք է սկսեն լուրջ պատրաստվել վաղվա պառլամենտական ընտրություններին:

Անլրջության այն մեծ պաշարը, որ դուք ստեղծել եք ինքներդ ձեր նկատմամբ, պետք է ինչ-որ ներքին լրջագույն բարեփոխումների միջոցով վերացնեք, հակառակ դեպքում դատապարտված եք:

Այսօր ՀՀ քաղաքական համակարգում սկսվել է քաղաքական նոր ցիկլ, որը նախատեսում է առավել պատրաստված ու լուրջ, պրոֆեսիոնալ քաղաքական վարք, առավել տեսանելի հասունության մակարդակ, ու միայն ադեկվատ քաղաքական մոտեցումներ, որոնց միջոցով արդեն խորհրդարանական կառավարման կարգի պայմաններում ընդդիմադիրները կարող են դառնալ իշխանության կրող, ու լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Ի դեպ ընդդիմադիր դաշտում առնվազն մեկ կուսակցություն կարծես թե առարկայական հետևություններ այս ամենից արդեն արել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ