ՀՀ ՀՕՊ համակարգը կապահովի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների անվտանգությունը. Սեյրան Օհանյան
Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը: Այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ Ադրբեջանի սպառնալիքներին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունից, պաշտպանության նախարարը նշեց, որ թեեւ այդ վտանգը պահպանվում է` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանի ղեկավարության կողմից որդեգրված ռազմական հռետորաբանության եւ հայատյացության քաղաքականությունը , ինչպես նաեւ վստահության մթնոլորտի բացակայությունը, սակայն այդ հավանականությունը շատ փոքր է:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը Սեյրան Օհանյանը նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչն էլ, նրա խոսքով, հիմք ստեղծեց, որպեսզի 2003 թ –ից երկու երկրների միջեւ գործող միջկառավարական համաձայնագիրը պետական մակարդակի բարձրացնելու աշխատանքներ իրականացվեն: