24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այս քարոզարշավն առանձնացավ նոր PR տեխնոլոգիայի կիրառմամբ»

«Այս քարոզարշավն առանձնացավ նոր PR տեխնոլոգիայի կիրառմամբ, որն իրականացվեց Արմնյուզ հեռուստաընկերության հարթակն օգտագործելով՝ և´ «այո»-ի, և´ «ոչ»-ի ճամբարների հռետորների ներգրավմամբ»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Խոսելով «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատների քարոչության և կոնկրետ «Այո կամ ոչ» ռեալիթի շոուի մասին՝ Ավետիսյանն ընդգծեց. «Իրական շուուն, եթե այդպես բնորոշեմ, իրականում ստացվեց, բայց նաև պետք է հաշվի առնել, որ սա չնպաստեց հասարակության իրավագիտակցության բարձրացմանը: Հասարակության մեծ մասն այդպես էլ չհասկացավ ինչու ոչ, բայց Սահմանադրություն չկարդացած մարդիկ ավելի շատ էին բարձրաձայնում և բացասական վերաբերմունք ցուցաբերում: Իրականում ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերություն կար այս քարոզարշավի ժամանակ»:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահը նկատեց, որ ԶԼՄ-ների կողմից հավասարակշռված լուսաբանում է իրականացվել: Անդադառնալով քարոզաչական տեսահոլովակներին. «Պետք է նշեմ, որ «Այո»-ի փաստարկված տեսահոլովակներն, ազդեցության առումով, լավ մշակված էին, իսկ «Ոչ»-ի դեպքում ուժեղ էին որոշ պաստառներ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ