22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արթուր Աբրահամը եւ նրա մրցակիցը հանդիպել են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11): Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի  Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բեռլինում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների մասնակցությամբ: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար հաճելի զգացում է աշխարհի չեմպիոն լինելը եւ որ անելու է հնարավորը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար: Մեհդի Բուադլան իր հերթին ասել է` ինքը եւս մարտական է տրամադրված եւ նպատակ ունի հաղթել Արթուր Աբրահամին:

Դիտարժան մրցելույթն առջեւում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ