22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանի դեռ չենք զրկվել. մեծերը` Աստծո մասին

«Հրացանը ձեռքիս մտախոհ թափառում էի ծովափին, իմ դառը վիճակի մասին էի խորհում: Եվ իմ մեջ հանկարծ բանականության ձայնը խոսեց. «Այո՛, քո վիճակը աննախանձելի է, դու միայնակ ես, դա ճիշտ է, բայց հիշիր, թե ինչ եղավ ձեզ հետ. դուք տասնմեկ հոգով մտաք նավակ, իսկ ո՞ւր են մնացած տասը, ինչո՞ւ նրանք զոհվեցին, ինչո՞վ ես դու նրանցից առավել»: Ես հայացքս դարձրի դեպի ծովը: Այսպես, ուրեմն, չկա չարիք՝ առանց բարիքի: Արժե մտածել, որ ինձ հետ ավելի վատ բան կարող էր լինել: Այո՛, փառք Աստծո:

…Ես ոչ միայն հավատացած էի, որ այդ բրինձն ու գարին ինձ ուղարկել է Ինքը՝ Տերը, Ով հոգում է իմ սննդի մասին, այլև չէի կասկածում, որ կղզում ինձ համար նույնպիսի շատ բարիքներ կան:

Այդ օրից ի վեր ես հաճախ եմ մտածում, թե ինչ աստիճանի անտրամաբանական և անհետևողական է մարդկային բնույթը հատկապես երիտասարդության տարիներին: Մերժելով կշռադատությունը, որով պետք է միշտ ղեկավարվել, մարդիկ ամաչում են ոչ թե մեղքից, այլ ապաշխարելուց, ամաչում են ոչ թե վատ արարքներից, որոնց պատճառով նրանց արդարացիորեն կարելի է խելազուրկ անվանել, այլ ամաչում են այն ուղղումներից, որոնք խելամտության արդյունք են:

Աստված, բնությունը, փորձը և խորհրդածությունը սովորեցրել են ինձ հասկանալ, որ աշխարհային բարիքները մարդու համար արժեք ունեն այնքանով, որքանով ընդունակ են բավարարելու նրա կարիքները, և այն չափով, ինչ չափով որ մարդը կարող է օգտագործել դրանք, և ոչ ավելի: Նույնիսկ իմաստունն է աղաչում Աստծուն, որ իրեն չուղարկի ոչ աղքատություն, ոչ էլ հարստություն, այլ հանապազօրյա հաց:

Այսպիսին է մարդկային բնավորությունը. մենք երբեք չենք կարող տեսնել մեր վիճակը ճշմարիտ լույսի տակ, քանի դեռ փորձնականորեն չենք ճաշակել մեր վիճակից ավելի դառը վիճակ, և երբեք չենք կարող ճշմարտապես գնահատել այն բարիքները, որոնց տիրապետում ենք, քանի դեռ չենք զրկվել դրանցից»:

ԴԵՖՈ Դանիել – (1660-1731), անգլիացի գրող, հրապարակախոս, բրիտանական հետախուզության ղեկավարը 1709-13-ին: Գրել է արկածային վեպեր, նաև քրեագիտությանը, կրոնին, հոգեբանությանը և հատկապես տնտեսագիտությանը վերաբերող զանազան հոդվածներ՝ սկիզբ դնելով տնտեսագիտական լրագրությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ