26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը մերժեց /վիդեո/

Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը հունվարի 17-ի դռնփակ նիստում մերժեց ՛՛Կանանց Ռեսուրսային Կենտրոն՛՛ ՀԿ-ի դիմումը:

Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով:

Հիշեցնենք, դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին կողմից էթիկայի կանոնների խախտմանը՝ ՀԿ-ի դեմ զրպարտչական գործողություններով:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի այս տարվա առաջին նիստն է, որտեղ երեք հարց է ընդգրկված:

Հարցերից մեկը վերաբերվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին: Նրա կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ դիմում Էթիկայի հանձնաժողովին ներկայացրել էր ‘’Ռազմավարական մշակումների կենտրոն’’  ՀԿ-ն:  ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և բրոքերություն է անում` հեռախոսով բանակցում  տարածքների վարձակալության պայմանների շուրջ:

Մեկ այլ ՀԿ` ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի ներկայացրած դիմումը վերաբերվում է նախորդ տարվա  դեկտեմբերի 19-ին  ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած  միջադեպին, երբ լրագրողը  կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել էր հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛:

 Հանձնաժողովի վարույթում գտնվող մյուս դիմունը ներկայացվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից` ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, էթիկայի հանձնաժողովը դիմումը քննարկում է  երեսնօրյա ժամկետում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանձնաժողովն  իրավունք ունի եւս տասնհինգ օրով երկարացնելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումն ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում,  ԱԺ նիստին  համապատասխան հայտարարություն է  արվում: Հավելենք նաեւ, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը ավելի վաղ դրական որոշում էր ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանը թույլ է տվել պատգամավորին ոչ վայել պահվածք եւ խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը` այդպիսով չհարգելով օրենքը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ