24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ. Լևոն Մարտիրոսյան

««Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր և քարոզարշավի ընթացքում փորձում է իր ասելիքը տեղ հասցնել, չկարողացավ ներկայացնել»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

«Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, եթե իդեալական չէ, ապա  այն շատ լավն է, որպես մասագիտական փաստաթուղթ, այն շատ ժողովրդավար ու անաչառ է։ Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ: Այլ հարց է, որ քաղաքական տարբեր ուժերի մոտ տարբեր օրակարգեր կան և այդ օրակարգերը պետք է առաջ տարվեն: Ես սա ասում եմ, որպես Սահմանադրական իրավունքի մասնագետ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Լևոն Մարտիրոսյանը նշեց, որի ինքը չի քննարկելու նախագահի ասածները, քանի որ վերջինս ասել է այն, ինչը ճիշտ է համարել:

«Հանրապետության նախագահի ելույթը շատ հարցերի պատասխան տվեց, շատ հարցեր դրեց իր տեղը: Հանրաքվեի օրը կիմամանք, թե մարդիկ ուզում են ավելի լավ երկրում ապրել, թե ավելի վատ»,-նշեց պատգամավորը:

«Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն այնքան էլ ակտիվ չեղավ, ապա ուզում եմ հիշեցնել, որ հանրաքվեն ՀՀԿ-ի նախաձեռնությունը չէ, նրա սեփականաշնորհած նախագիծը չէ, այլ Սերժ Սարգսյանի առաջարկը»,- եզրափակեց Լևոն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ