Երկրի անվտանգությունն է վտանգվում
«Մեր գլխավոր խնդիրը արտագաղթը կանխել է, բայց այս Սահմանադրության մեջ դրա կանխման հետ կապված առաջարկ չկա: Եթե մեք չենք կարող, որպես պետություն, կանխել արտագաղթը, ապա գոնե պետք է փորձենք պահպանել այն բնակչությունը, որը գոնե մնացել է Հայաստանում: Եթե չկա ժողովուրդ, ուրեմն չկա անվտանգության հարց»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը:
Լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները չեն բավարարել Սարգսյանին, քանի որ մի շատ դրույթներ նրա դիտարկմամբ անպատասխան կամ կես պատասխան են մնացել:
Աստվածաբան Վարդան Խաչատրյանն է գտնում է, որ այս Սահմանադրությանը պետք է հստակորեն «ոչ» ասել, քանի որ այն չի լուծում նաև երկրի առաջ ծառացած անվտանգության խնդիրները:
«Համարում եմ, որ ավելի խորը պետք է տեսնել ու հասկանալ ապագայի տեսլականը՝ Հայաստանը այս Սահմանադրությամբ 2020-2030 թվականներին ինչպիսին կլինի: Օլիգարխիայի աճը երկրում խեղում է բնականոն զարգացումը,-ընդգծեց Վարդան Խաչատրյանը:
Խաչատրյանը փաստում է, որ նոր Սահմանադրությունը երկիրը չի հանելու ծանր կացությունից .
«Բոլորի կողմից դիտարկվում է, որ սա իշխանությունների ներկայացրած պրոեկտն է և քվեարկությունը ցույց կտա ինչպես են ընդունվում իշխանությունները ժողվրդի մոտ»,-նշեց Վարդան Խաչատրյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ անդրադարձավ նախագահի տված ասուլիսին.
«ՀՀ նախագահը հստակ պատասխանեց հարցերին, պատասխանեց կոնկրետ և անմիջական : Անվտանգության հետ կապված ամեն բան արվում է: Եղած իրավիճակում շատ բան մեզնից չի կախված և մեր քայլերն էլ կլինեն իրավիճակից ելնելով»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: