24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսական շուկան նոր հնարավորություն է հայ արտադրողի համար. տնտեսագետ

Միայն 2014թ.-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն. դոլարի միրգ, 2015-ին այդ թիվը կազմել է 179 մլն դոլար: Ստացվում է մեկ տարում միայն մրգի արտահանման ծավալները 74 մլն. դոլարով կրճատվել են: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական հնարավոր ձեռքբերումները, որ կարող է ճիշտ մենեջմենթի և մարքեթինգային ծրագրերի դեպքում ունենալ Հայաստանը: Հիշեցնենք, Մոսկվան տնտեսական սանկցիաներ էկիրառում թուրքական ապրանքների և աշխատուժի վրա:

Վիլեն Խաչատրյանը հայ տնտեսվարողների ուշադրությունը հրավիրում է հատկապես շինարարության ոլորտի «բաց դաշտի» վրա` հղում անելով փաստերին` ՌԴ-ում գործող մոտ 1000 թուրքական շինարարական կազմակերպություններ դադարեցրեցին գործունեությունը: Սա «բավական նպաստավոր պայմաններ  է ստեղծում Ռուսաստանում գործող հայկական շինարարական կազմակերպությունների համար»: Միակ խնդիրն այս դեպքում ռուբլու գերարժեզրկումն է, ինչը պետք է մտածելու տեղիք տա մեր գործարարներին` շուկայում մրցունակ գներ սահմանելու:

Տուրիզմի ոլորտում, որտեղ բավական ակտիվ մարքեթինգ են սկսել Եգիպտոսն ու Իսրայելը, ըստ բանախոսի` Հայաստանը ոչ մեծ ծավալներով, բայց հնարավորություններ ունի ներգրավելու ռուս զբոսաշրջիկներին: Տնտեսագետը հաշվարկել է` Թուրքիան միայն տուրիզմի ոլորտում 7 մլրդ դոլարի կորուստ կունենա: Ընդհանուր առմամբ Թուրքիան մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ կունենա մոսկովյան սանկցիաների արդյունքում, ինչը կազմում է այս երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ