14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում Ծառուկյանի հայտարարությանը չի անդրադարձել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակության  բրյուսելյան այցելության ընթացքում անդրադարձ չի եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ տարեվերջին կայացած բրյուսելյան այցելության ընթացքում արված հայտնի հայտարարություններին:

Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին:

Արտակ Զաքարյանը նշեց, որ այցը պաշտոնական բնույթ է կրել եւ այնտեղ  նեղ կուսակցական այցերի օրակարգը չի քննարկվել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում խիստ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը Բրյուսել էր մեկնել  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ