Միայն մեկ սանհանգույց կա` բացառապես դեսպանի համար
Բարև Ձեզ,
Ես Անդրեն եմ, ապրում եմ Գերմանիայում: Ուզում եմ կիսվել մի դեպքի մասին, որի ականատեսը եղա հաշված ժամեր առաջ: Երեկ առավոյան գնացել էի Բեռլինում գտնվող Հայաստանի դեսպանատուն և գործի բերումով այնտեղ մնացի ուղիղ 9 ժամ: Բնական է չէ՞, որ այդ ընթացքում մարդկանց մոտ կարող են առաջանալ բնական կարիքներ, որոնք նրանց ստիպված են հոգալ: Բայց պատկերացրեք մեզ ասացին, որ այդ հսկա շենքում կա ընդամենը մեկ սանհանգույց, որը բացառապես դեսպանի համար է: Մարդիկ 9 ժամ հերթի մեջ սպասում էին և ոչ մեկին սանհանգույցից օգտվել չթույլատրեցին: Սա ի՞նչ է, զուտ հայական վերաբերմո՞ւնք, թե հայկական ավանդույթների փոքրիկ կղզյակ Գերմանիայում: Սա՞ է հայը: Արդեն 16 տարի է այստեղ եմ ապրում և նման բան, նման վերաբերմունք ոչ մի այլ տեղ չեմ տեսել: Այստեղ են ասում միայն հայերը կարող են… ԱՄՈԹ է!
Պատմեց Անդրե Մուրադյանը Ֆեյսբուքում