23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն` Ժիրայր Սեֆիլյանին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի խոսքով` Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքն իրականում թեստ էր: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ իրականությունը բավական տհաճ էր հանրահավաքի կազմակերպիչների համար, քանի որ նրանք ակնկալում էին բազմամարդ հանրահավաք, սակայն այն չկայացավ:

«Հանրահավաքը բազմամարդ չէր, որովհետև նրանք աջակցություն չունեն: Եթե կազմակերպիչները չունեն այդքան աջակցություն ժողովրդի կողմից, ուրեմն միայն բարձր գոռալով չէ: Եվ երկրորդ` այդ` «Մահ ռեժիմին» արտահայտությունը, որ հնչեցնում են, ուրեմն պետք է դրա պատասխանատվությունն էլ կրեն»:

Հարցին` չի՞ հավատում, որ հեղափոխությունը սկսվել է, ինչի մասին երեկ հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը՝ Վահան Բաբայանը պատասխանեց.

«Իսկ դուք հավատո՞ւմ եք: Բնական է, որ չեմ հավատում: Նրանք վաղուց սպառված գործիչներ են: Ով սպառվել է, հավաքել է ինչ-որ մի խումբ ստեղծել ու ուզում են ժողովրդի քվեն ստանան, բայց այդտեղ ոչ ընտրություններ կան, որ իրենք էլ քվե ստանան, ոչ էլ ինչ-որ այլ իրադարձություն: Ընդամենը սահմանադրական փոփոխություններ են»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ