Մրցակցություն` ով ավելի լավ «կքրֆի» /վիդեո/
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոստովանում է՝ ՀԱԿ-ն էլ մի բարի օրի չի: Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը անդրադարձավ ՀԱԿ-ի քաղաքական ախորժակին՝ նշելով, որ եթե ՀԱԿ-ը հանրաքվեի 200-ից ավելի տեղամասերում չունի վստահված անձեր, արդյո՞ք իրավունք ունի խոսելու լուրջ քաղաքական նպատակներից:
«Բոլորի հույսն այն է, որ ժողովուրդը վատ է ապրում, կա սոցիակալան դժգոհություն և կարելի է այդ հողի վրա դժգոհություն սերմանել, ռադիկալ կոչեր հնչեցնել և պղտոր ջրում ձուկ որսալ»,- ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ «Նոր Հայաստանի» և ՀԱԿ-ի միջև կա մրցակցություն, թե ով ավելի լավ «կքրֆի» իշխանություններին:
Մանրամասնեց՝ տեսանյութում