03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Եվրոպական երկրներում ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չի տեսել Սահմանադրությունը

Սահմանադրական փոփոխությունների իրազեկումը աննախադեպ է եղել, արվել է հնարավորը, որպեսզի ժողովուրդը ծանոթանա առաջարկվող փաստաթղթին, թեև արդյունքում չենք կարող ասել, թե հասարակության մեծամասնությունը իրազեկված է: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ժողովրդի պակաս տեղեկացվածությունը չի հիասթափեցնում «Հանրապետական» պատգամավորին: Ասում է` բոլոր երկրներում էլ այդպես է.

«Ամենալուսավորյալ, ժողովրդավարական երկրներում այս խնդիրը կա: Երբ տարիներ առաջ հանրաքվեի դրվեց եվրամիության Սահմանադրությունը և Ֆրանսիան «ոչ» ասաց, մասնագետները պարզեցին, որ եվրոպական երկրներում ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չի տեսել Սահմանադրությունը: Ուշադրություն դարձրեք` ոչ թե ընտրության չգնացած, այլ մասնակցածների կեսից ավելին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ