Կօպտիմալացվեն. Ժողովուրդ
«Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված պատասխանի համաձայն նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «…քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»։
Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի է մատնվել։ Ուստի «Ժողովուրդ»–ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է տեսչությունների աշխատակազմերը կրճատվեն։ «Արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում»,– նշված է «Ժողովուրդ»–ին տրված պատասխանում։ Այսինքն՝ կրճատումները ոչ միայն չեն բացառվում, այլն նաև հեռանկարում են»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։