26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը դիմում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին

«Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրակասն փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը»,-այսօր`  դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած  հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը ներկայացրեց «Չեք անցկացնի» նախաձեռնության ուղերձը.

«Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ ոչի շարժումը պառակտված է և միասնական չէ, նրանց ասածների մեջ կա միայն մեկ ճշմարտություն `« ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել, եւ հիմա ողջ հայ ժողովուրդն է `«ոչ» ասում այս իշխանություններին»:

Վլադիմիր Կարապետյանը դիմեց   «այո»-ի ճակատում հանդես եկող ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին:

«Հանրապետականից մենք ամեն ինչ սպասում ենք, սակայն ինչու՞ չեն արձագանքում Հանրապետականի նորաթուխ գործընկերները` Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, չէ՞ որ նրանք ասել են, որ անելու են ամեն ինչ, որ հանրաքվեն լինի օրինական եւ արդար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ