22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդարադատության նախարարի մոտ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի մեկին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակը և այն խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Քարեն Հիլիարդը գոհունակություն է հայտնել հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում դոնոր կազմակերպությունների հետ Արդարադատության նախարարության՝ վերջերս կազմակերպած քննարկման վերաբերյալ և համոզմունքով նշել, որ այն կտա ցանկալի արդյունքը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ