28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը և ԻՊ-ին հավատարմություն հայտնած կազմակերպության ղեկավարը՝ մեկ լուսանկարում

Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի  առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն  արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Sol» լրատվական կայքի պնդումների՝ Էրդողանի և Հիքմեթյարի լուսանկարը լայն հանրությանն էր ներկայացվել 2006 թվականին Դենիզ Բայքալի կողմից, որն այդ ժամանակ գլխավորում էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»:

Ի արդարացում իրեն՝ Էրդողանն ասել էր, թե Հիքմեթյարն այլ ուղղություն ընտրեց, որն ինքը չի ընդունում: «Ես փոխվել եմ: Ես ինքնազարգացմամբ փոխվել եմ: Քանի որ այլևս հին խելքին չեմ, 30 տարվա պատմությանը կառչած չեմ մնացել»,-ասել էր Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ