29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հաղթելու սցենար միայն նախկին նախարարն ունի

Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ այսօր ասպարեզում հայտնվել են այն մարդիկ, ում կարելի է գնահատել որպես նախագահի  երկրորդ տեսակի թեկնածուներ: Նրանցից  ոչ մեկը մինչ այսօր չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական սցենարը: Նման սցենար, ըստ թեկնածուի՝ ունի միայն ինքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի թեկնածուն: Իր մարտավարությունը Մելիքյանը ներկայացրեց այսպես.

՛՛Մենք հրաժարվում ենք իշխանություններին որևէ բան ապացուցելու սովորույթից, իշխանությունները պետք է համագործակցությամբ ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ հետևելու օրենքի տարրին՛՛,-նշեց Մելիքյանը:

Նախագահի թեկնածուն ԿԸՀ նախագահին առաջարկեց հրապարակել Հայաստանից հեռացած մարդկանց տվյալները: Իսկ չհրապարակելու դեպքում, ըստ նրա, իրենք կիջեցնեն իշխանության ռեյտինգները:

Մելիքյանը համագործակցության հրավիրեց բոլոր արտախորհրդանական ուժերին: Հարցին, թե որտեղ է ակտիվ քարոզարշավ տանելու թեկնածուն, պատասխանեց.

՛՛Ակտիվ կլինենք այնտեղ, որտեղ տեղի հասարակությունն ակտիվ կլինի՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ