68-ամյա Լեւոնի խորհուրդը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության քաղխորհրդի որոշումը եւ Պետրոս Մակեյանի հայտարարությունը զայրացրել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:
Հիշեցնենք, որ Մակեյանի կուսակցությունը փորձում է ՀԱԿ-ը նորից դարձնել քաղաքական գործոն, եւ չեզոքացնել Լեւոն Զուրաբյանին: Վերջինս իր մտահոգության մասին ասել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ ՀԱԿ-ի մեջ մտնող բոլոր կուսակցությունները նույն քայլը կպահնջեն:
Henaran.am-ի տեղեկություններով, Զուրաբյանը փոձել է առաջնորդին տրամադրել Մակեյանի դեմ, ասել, որ “Ժողովրդավարական հայրենիք”-ը նախագահական ընտրություններին պաշտպանում է Բագրատյանին, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը որոշում չունի այս կամ այն թեկնածուին սատարելու մասին:
Սակայն առաջնորդը չի պաշտպանել Զուրաբյանի տեսակետը: “Լեւոն, մարդը ունի ազատ արտահայտվելու իրավունք, եւ ո՞վ է ասել, որ միշտ դու պիտի ճիշտ լինես ու պնդես քոնը”,-ասել է Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը մեկ խորհուրդ էլ է տվել կրտսեր Լեւոնին: “Նորից կարդա մամուլը, եւ կիմանաս իսկությունը”,-ասել է նա՝ հորդորելով Զուրաբյանին չլարվել, նյարդերից չթուլանալ:
Ի դեպ, մինչ ԺՀ քաղխորհրդի որոշումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Մակեյանը հանդիպել էր Տեր-Պետրոսյանին: