26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ին զրկելու են.168ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն նոր փորձությունների կենթարկվի, եւ առաջինը կլինի այն, որ այդ կուսակցությունը կզրկվի իր ունեցած միակ նախարարական պորտֆելից. Հրաչյա Ռոստոմյանը նոր կառավարության կազմում չի զբաղեցնի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժեշտ տալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին: Սպորտը համարվում է ԲՀԿ մենաշնորհը, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրել են ԲՀԿ-ականները, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը համատեղության կարգով` նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է:

Բայց 2012-ին Ծառուկյանը ձախողվեց ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաեւ օլիմպիադայում: Բայց օլիպիադայում հայ մարզիկների ձախողումները կներվեին, եթե Ծառուկյանը չձախողվեր քաղաքականության մեջ եւ չսպասելով հաջորդ դասին` հայտարարեր, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հենց այդ ձախողման հետեւանքով, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է, որ փոխվի ոչ միայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, այլ նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը: Սա կլինի բացահայտ ազդանշան, որ Գագիկ Ծառուկյանի դարաշրջանն ավարտվել է: Դրանից հետո ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը եւ ընդհանրապես կուսակցությունը մասնատելը կդառնա տեխնիկայի հարց:

Այլեւս պարտադիր չի լինի բոլոր ԲՀԿ-ականներին կանչել եւ զգուշացնել, որ ԲՀԿ-ում լինելը վտանգավոր է կարիերայի եւ ապագայի համար, նրանք իրենց սեփական դիմումի համաձայն` կներկայանան ուր որ հարկն է, եթե մինչ այդ արդեն ներկայացած չլինեն:

Խոսվում է նաեւ, որ Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել օլիմպիական չեմպիոն, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը: Չնայած չի բացառվում, որ նա կարող է զբաղեցնել ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը: Յուրի Վարդանյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները բավական լարված են:

Օլիմպիական խաղերից հետո Յուրի Վարդանյանը` որպես ոլորտի գիտակ, քննադատության ենթարկեց այս բնագավառում ՀԱՕԿ-ի գործունեությունը, որը բավական վատ ընդունվեց ԲՀԿ-ականների կողմից, որից հետո Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվողմամուլը տեւական ժամանակ փորձում էր վարկաբեկել Վարդանյանին: Նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է, որ Վարդանյանին հնարավորություն տրվի գործով ապացուցել, թե ինչի է ինքն ընդունակ:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ