22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախընտրական «բո»՝ վախացնոցի. ձերբակալվել է ևս մեկ ազատամարտիկ

«Սա ահվոր փնթի ձեռագիր էր, ոնց որ թատերական արվեստի ներկայացուցչի անավարտ ու անորակ գործնեություն, որը ներկայացվեց ի լուր հանրության: Կատարվածը ներկայացվեց սկզբում, որպես ԻՊ, բայց հայկական տարբերակով և ռուսական պատվերով, ներքին քաղաքական իրադարձության՝ «այո» և «ոչ»-ի հանրաքվեի նախաշեմին»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Խուդավերդյանը տարօրինակ է համարում ազատամարտիկ Ապար Ներսիսյանի կալանավորումը: Ազատամարտիկին նա ճանաչում է, որպես հայրենասեր և ակտիվ մարդու.

«Չգիտեմ ինչ ասեմ, թող գա ժամանակը ու ամեն բան պարզ կդառնա: Թացը մի օր տարբերվելու է չորից: Սահմանադրական իրավունքի պայքարի շրջանակում, երբ ժողովուրդը երազում է օրենքի երկիր ունենալ, երբ պայքարում ենք, որ չնվաստանա հայ գոյը, նման դեպք է տեղի ունենում: Ի՞նչ պետք է անեին այդ մի քանի երիտասարդները, որ հայոց պետականությանը վնասեին: Ես այդ երևույթները չեմ կարողանում հասկանալ: Այս ամենը կարող են որակել որպես՝ նախընտրական «բո»՝ վախացնոցի»…

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Ավելի ուշ ձերբակալվածների թիվը հասել ՝է 21-ի, որոնց թվում նաև ազատամարտիկներ:

Ապար Ներսիսյանը հայտնի է ազատամարտիկների հրավիրած ցույցերի ժամանակ իր ակտիվ ելույթներով:

Լուսանկարում՝ Արա Խուդավերդյանը

hqdefault

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ