30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արման Մելիքյանը խոստանում է

 “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը եւ իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը “կանխատեսող” եւ “հիմնավորող” ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են:

 Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետեւած վերջին երկու շաբաթվա ընթացքում դրական փոփոխությունների հնարավորության հույսը կորցրած տասնյակ ընտանիքներ Հայաստանից ընդմիշտ հեռանալու վերաբերյալ որոշում են կայացրել, իսկ ընտրությունների այս “կանխորոշված” արդյունքի իրականություն դառնալու դեպքում մարդկանց այդ աղետալի արտահոսքը հարյուրապատիկ կավելանա: Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի մասնակցությունն ընտրություններին էլ ավելի կխորացնի դրանց իրավաչափության պատրանքը:

 Ընտրությունների բոյկոտն ի սկզբանե անիրագործելի էր, իսկ իշխանության կողմից հաստատված խաղի կանոններով “ընտրություններում” կարող է հաղթել միայն իշխանությունը:

Երկրում իրական փոփոխությունների հասնելու համար հասարակությունը պետք է մի կողմից մերժի իշխանության կողմից սահմանված խաղի կանոնները ու չառաջնորդվի դրանցով, իսկ մյուս կողմից մնա օրենքին եւ արդարության սկզբունքներին հավատարիմ ու իր գործողություններով պարտադրի իշխանությանն իր սեփական մոտեցումը:

Մեր թիմը կապահովի անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի հանրությունը կարողանա իր ազատ ընտրությամբ օրինական իշխանությունը ձեւավորել, հակառակ դեպքում նրան հնարավորություն կընձեռվի ծանրակշիռ ու լսելի Ո´Չ ասել իրավախախտ կառավարիչներին:

Հիմնվելով վերը ներկայացված սկզբունքների վրա, մշակել ենք առաջիկա ընտրություններին մեր մասնակցության մարտավարությունը, որի կիրառումը, թեեւ չի պահանջելու մեծ ջանքեր ու նյութական միջոցներ, այնուամենայնիվ, հնարավոր կդարձնի իշխանությունների հրաժարումը ճնշումներից եւ ընտրակեղծիքներից ու կապահովի ընտրությունների իրավաչափությունն ու օրինական` ընտրված իշխանության ձեւավորումը, հակառակ դեպքում ընտրությունները կճանաչվեն անօրինական ու դա կարվի այնպես, որ հասկանալի լինի մեր քաղաքացիների համար եւ արտահայտի իրենց տեսակետը, որի հետ հաշվի կնստի ու կհարգի նաեւ միջազգային հանրությունը:

 

 

 

Արման Մելիքյանի նախընտրական շտաբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ