Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին
«Ինքը իրողությունը , դեպքը , ձերբակալությունը գոնե մինչև ոստիկանության հայտարարությունը անըբռնելի էին: Շատ տարօրինակ էր, որ ոչ պաշտոնական աղբյուրից արտահայտվեց : Թոռնուհուս դպրոցից տուն էին թողել, ասելով, որ տեռոր է եղել: Ինչ-որ Գագիկ Շամշյան ֆոտոներ տարածեց: Ինչ-որ տարօրինակ բան կար այս ամենում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն, անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ահաբեկիչներ հայտարարելու հանգամանքին, ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:
Ավետիքյանի խոսքով՝ հասարակությունը ամբողջը իմացավ կասկածելի ձևով. « Հայաստանում իշխանությունների հանդեպ անվստահություն կա և այդ անվստահությունը ունի իր տրադիցիոն պատճառները: Այդ պատճառով էլ լուրը երկակի ընդունվեց»:
Ում էր հարկավոր ստեղծված իրավիճակը և ահաբեկիչների վնասազերծման պատմությունը և ըստ էության ինչ էր դա.
«Պետք է նկատի ունենալ երկու հանգամանք, մեկը Սահմանադրության բարեփոխումների պահն է, բացի այդ չմոռանանք, որ ամբողջ աշխարհում տեռորիզմի մասին է խոսվում և թանձր մթնոլորտում սա սպասելի էր»,-մեկնաբանեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ նկատեց, որ Նորք-Մարաշի դեպքերը բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձան. «Որովհետև այդ տեսարանները, որ մենք տեսանք, իրոք տարօրինակ էր, կան կարծիքներ, որ դա թատրոն էր: Գուցե խնդիր էր դրված աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգության համակարգը լավ է գործում: Ոնց է Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին»: