01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

… Ինչպես էին Ընտրական օրենսգրքի դրույթները բռնաբարվում. ԿԸՀ-ում թեժ էր /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԸՀ-ն այսօր կայացած նիստում գրանցեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրած այն թեկնածուներին,  որոնք սահմանված ժամկետներում ներկայացրել էին գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ նախագահ դառնալու ցանկություն ունեցող 15 թեկնածուներից գրանցվեցին միայն 8-ը: Մյուսներին ԿԸՀ-ն չգրանցեց`սահմանված կարգով 8 մլն ընտրագրավը չվճարելու պատճառով:  Չգրանցված թեկնածուներից Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչը ԿԸՀ-ում հայտարարեց, որ ընտրագրավը քրեաօլիգարխիկ համակարգն ամրապնդելու միջոց է, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունները քաղաքական որակեց, ինչին ի պատասխան ԿԸՀ նախագահը հայտարարեց.’’Այս օրերին մենք տեսնում էինք, թե ինչ ձեւով էին Ընտրական օրենսգրքի դրույթները բռնաբարվում’’:

ԿԸՀ նիստի կրքերն էլ ավելի թեժացրեց ”Քաշաթաղ” ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, ով  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ վիճաբանություն սկսեց: Թեկնածուն նախ որակումներով  հագեցած երկարաշունչ ելույթ ունեցավ` մեղադրանքներ հնչեցրեց ԿԸՀ նախագահի հասցեին: Նշենք, որ Ռոբերտ Սիմոնյանը նաեւ հայց էր ներկայացրել վարչական դատարան` նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու եւ 8 միլիոն դրամի գրավը որպես անհաղթահարելի խոչընդոտ դիտարկելու մասին: Վարչական դատարամը հայցը մերժել է: Մանրամասները ներկայացնում ենք կից տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ