08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի է Արա Աբրահամյանի կուսակցության անունը. Ժողովուրդ

««Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել Է, թե երբ Է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը։ Արդեն հայտնի Է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանն ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Ասել կուզի՝ Արա Աբրահամյանը «վարձել» է Գագիկ Ծառուկյանի «հուշարարներին»։ Մեր տեղեկություններով՝ «ստեղծագործական խմբի» անդամները նոյեմբերի 24-ին հանդիպել են Արա Աբրահամյանի հետ և բոլոր խնդիրների շուրջ համաձայնության եկել։ Ըստ այդմ, «ստեղծագործական խումբը» նախ պետք Է պատրաստի կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ձեռնամուխ կլինեն համագումարի կազմակերպման գործընթացներին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ