ԱՄՆ-ում անդրադարձել են Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական մշակութային կոթողների ավիրմանը
Հունվարի 9-ից 11-ը Մշակութային դիվանագիտության ինստիտուտի (Բեռլին), ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի եւ Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի կողմից Վաշինգտոնում համատեղ կազմակերպվել էր “Մշակութային դիվանագիտությունը ԱՄՆ-ում” խորագրով համաժողով, որը նվիրված էր
քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը, մշակութային դիվանագիտության կիրառմանը եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության հեռանկարներին: Համաժողովի մասնակիցների թվում էին պետական, դիվանագիտական, վերլուծական, մշակութային, գիտական շրջանակների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովին ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը: Ելույթն անդրադառնում էր հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթին, տարբեր մշակութային, հայ ժողովրդի ունեցած
ավանդին քաղաքակրթությունների միջեւ երկխոսության, համաշխարհային մշակույթի զարգացման, հանդուրժողականության խրախուսման գործում, միջպետական հարաբերություններում մշակութային դիվանագիտության կիրառմանը, հայկական սփյուռքի ներդրմանը Հայաստանի եւ արտերկրի միջեւ
հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Անդրադարձ է կատարվում նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական մշակութային, պատմական եւ կրոնական հազարավոր կոթողների հիմնովին ավերմանը:
Քննարկմանը մասնակցող ամերիկահայ համայնքի ներկայացուցիչը անդրադարձավ միջմշակութային հարաբերություններում հայ գաղթօջախների դերին` որպես կապող օղակ Հայաստանի Հանրապետության եւ այն երկրների միջեւ որտեղ գոյություն ունեն սփյուռքահայ համայնքներ: Համաժողովի մասնակիցները բարձրաձայնեցին մարդասպան Սաֆարովի ներման եւ հերոսացման դեպքը` որպես Ադրբեջանում այլատյացության խրախուսման վառ օրինակ: