Հանդիպում պաշտպանության նախարարությունում
Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման եւ այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը շահագրգռված է ընտրություններին զինծառայողների մասնակցության թափանցիկության, օրինականության պահպանման եւ այդ ուղղությամբ դիտորդական խմբերի հետ արդյունավետ համագործակցության ծավալման հարցերում: