24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հզոր թեկնածուն կարծես ավելի հզոր շանսեր ունի հաղթելու. քաղաքագետ

”Առաջադրված 8 թեկնածուներից առավել հզոր թեկնածուն կարծես ավելի հզոր շանսեր ունի հաղթելու, և մյուս ընդդիմադիրները լուրջ վտանգ չեն հանդիսանում Սերժ Սարգսյանի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով`միայն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը կարող են ընտրական գործընթաց կազմակերպել, իսկ դա այնպիսի տպավորություն է ստեղծում, որ այս ընտրությունները չսկսված ավարտվել են:

Քաղաքագետը նշեց, որ նախընտրական շրջանը պետք է աչքի ընկներ ոչ թե տարբեր բամբասանքներով այն մասին, թե արդյոք կառաջադրվեն ԲՀԿ ու ՀԱԿ առաջնորդները կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ թեկնածուների ծրագրերի մատուցմամբ:  

Քեռյանը հիշեցրեց, որ առաջադրված թեկնածուներից 5-ը քաղաքական կուսակցությունների առաջնորդներ են, իսկ մյուս երեք թեկնածուները անկուսակցական են: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ