06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»,- այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքագետների միության հրավիրած կլոր սեղան-քննարկման ավարտին ժպտալով ասաց «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նրանք ապահովագրված զգում են արդյոք դեկտեմբերի մեկից առաջ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ նման միջոցառումներից առաջ ընդիմադիրների մոտ կամ զենք է հայտնաբերվում կամ որևէ փորձ կանխվում:

«Ոչ մի բան չի բացառվում, սակայն ես համոզված եմ, որ մենք մեր նպատակին հասնելու ենք, դա լինի ձերբակալումներով կամ առանց ձերբակալումների»,- նշեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդը: Սեֆիլյանը հրաժարվեց երեկվա դեպքի առանչությամբ որևէ բան ասել, նշելով, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատի  խորհուրդը հայտարություն արդեն արել է.

«Ուղղակի առիթից օգտվելով մեր ժողովրդին կոչ եմ  անում դեկտեմբերի 1-ին ,  ժամը 6-ին հավաքվելու հանրապետության հրապարակում»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ