09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հ1-ի տնօրեն չի ուզում

Հ1-ի հաղորդավար Գևորգ Ալթունյանը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրված ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի` իրեն ուղղված քննադատություններին:

”Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր, մամուլի ասուլիսին, մեղմ ասած` ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, պնդելով, թե ես սև փիար եմ անում իր դեմ` ցանկանալով Հ1-ի տնօրեն դառնալ:

Նախ` Հ1-ի տնօրեն դառնալու որևէ ցանկություն չեմ ունեցել և չունեմ և բացառված չէ, որ շուտով փոխեմ գործունեությանս ոլորտը: Երկրորդը` միայն թեզը, թե ընդամենը քաղաքական ընտրությունների ժամանակ “ասպարեզ իջնող” քաղաքական գաստրոլյորների դեմ սև փիար անելու “շնորհիվ” կարելի է լուրջ պաշտոնի հասնել` պարզորոշ վկայում է այդ թեզն առաջ քաշողի պաթոլոգիկ խնդիրների մասին:

Պարոն. Ձեր մասին ունեցած Ձեր իսկ կարծիքը, մեղմ ասած` սարսսափելի ուռճացված է: Դուք խիստ անհետաքրքիր եք մասսմեդիայի համար, իսկ եղած հետաքրքրությունն էլ պայմանավորված է բոլորովին էլ ոչ առողջ գործոններով: Չմանրամասնեմ, կհասկանաք”,-գրել նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ